Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վերահրատարակվել է «Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք» գիրքը

Վերահրատարակվել է «Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք» գիրքը
14.05.2025 | 21:46

ՈՒրախությամբ տեղեկացնում ենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում վերահրատարակվել է «Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք» գիրքը։ Այն լույս է տեսել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական շրջանում և Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ։

Լինելով գրքի երրորդ՝ վերամշակված և լրացված հրատարակությունը, այն ամբողջությամբ խմբագրվել և շտկվել է։ Ներդրվելով նոր տվյալներ, այն ընթերցողին առաջարկում է առավել ամբողջական պատկերացում Ախթալայի վանական համալիրի մասին։

Գրքում ներկայացվում են հայ քաղկեդոնականների պատմությունը, վանքի կառուցման փուլերն ու ճարտարապետական հորինվածքը, վիմագիր արձանագրությունները, գեղարվեստական արժեքավոր որմնանկարները և դրանց հեղինակ վարպետները։ Աշխատությունը կարևորում է վանքի դերը միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և ազգային կյանքում։

Այս հրատարակության մեջ տեղ են գտել նաև բազում բարձրորակ լուսանկարներ՝ վանքի ընդհանուր տեսքով, ճարտարապետական մանրամասներով ու որմնանկարների պատկերներով։ Լուսանկարների հեղինակներն են Հրայր Բազեն և Գևորգ Փոլադյանը։

Գիրքը հրատարակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ Հովհաննես Մարգարյանի նյութական աջակցությամբ, ում նվիրումն ու սերը դեպի հայրենի հոգևոր ժառանգությունը դարձել են այս գործի կյանքի կոչման կարևոր շարժիչ ուժը։

Աշխատությունը լույս է տեսել նոր շապիկով և բարձր տպագրական որակով՝ դառնալով թե՛ գիտական, թե՛ գեղարվեստական արժեք ունեցող հրատարակություն։

Գիրքը շուտով հասանելի կլինի գրախանութներում և օնլայն պատվերների միջոցով։

Տեր Հեթում Հեթում

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ